|
Փոխարժեքներ
30 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.54 |
| EUR | ⚊ | € 433.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.6501 |
| GBP | ⚊ | £ 499.41 |
| GEL | ⚊ | ₾ 139.96 |
ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ, պատգամավոր Հակոբ Բագրատունին և զբոսաշրջության նախարար Ավետիս Կիտանյանն այցելել են երկրի խորհրդարանի նախագահ Նեպիհ Բըրրիին:
Ըստ Aztagdaily-ի`հանդիպման ընթացքում քննարկվել են լիբանանյան ներքաղաքական կյանքի, ինչպես նաև կառավարության ձևավորման վերաբերյալ մի շարք հարցեր:
Հանդիպումից հետո Բագրատունին նշել է, որ հակառակ այն իրականության, որ երկրի իրավիճակը դրական ու լավատեսական չէ, իրենք Բըրրիի մոտ միշտ լավատեսություն են նկատել:
«Այս առումով մենք ողջունում ենք կառավարություն կազմելու ուղղությամբ Բըրրիի գործադրած ջանքերը: Մաղթում ենք, որ երկրի` հատկապես մեծ քաղաքական ուժերը հավելյալ ճիգեր գործադրեն կառավարություն կազմելու ուղղությամբ, որովհետև լիբանանցին ոչնչի նկատմամբ այլևս հավատ չունի և դիմագրավում է տնտեսական ծանր ճգնաժամ, հատկապես` տոնական այս օրերին: Հույս ունենք, որ քաղաքական ուժերը տևական ջանքեր կգործադրեն` կազմելու այս կառավարությունը»,-նշել է դաշնակցական պատգամավորը: