Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ժողովրդավարական ընտրություններով Հայաստանում ձևավորվեց մի խորհրդարան, որտեղ ընդդիմության բեմականացումը կլինի վատ խաղարկված սցենար. իր ֆեյսբուքյան էջում գրում է ՀՅԴ անդամ Արտակ Սարգսյանը:
«Փաստացի, Փաշինյանը մնաց ժողովրդի առջև մենակ՝ պատասխանատվության ողջ բեռով: Մերժելու ռեսուրսից զրկվելով` Փաշինյանը մնաց մերժման միակ ապագա թեկնածուն:
Մինչ այդ, կուլակաթափության առաջիկա սերիալները շուրջ 1 տարի դեռ կզբաղեցնեն արդարության ծարավ ժողովրդի անհագուրդ ցանկությունները, որից հետո վառոդի դատարկ տակառում կհայտնվի ազատ տարածություն: Փաստացի, վարչապետը կարող է հայտնվել այնտեղ, որտեղից սկսել էր՝ Դիոգենեսի կողքին, երբ ոչինչ չուներ կորցնելու:
Առաջիկա քաղաքական ինտրիգներն ու պայքարը կլինեն խորհրդարանից դուրս, որտեղ նոր վարչախմբին, հուսամ, սպասվում է անհանգիստ պայքար: Այսպիսի խորհրդարանը կարող է երկար չդիմանալ, քանզի ընդդիմությունը, իրականում, ընդդիմանալու է նաև խորհրդարանի մյուս 2 ուժերին, որոնք Փաշինյանի 2-րդ և 3-րդ խոսափողներն են:
Եթե մարդիկ կյանքում ունենում են շատ մրցակիցներ ու թշնամիներ, երկար ու հանգիստ չեն կարող քնել: Կարծում եմ` այս դեպքում էգոիզմը հաղթեց բանականությանը և ժողովրդավարությունը ելավ ժողովրդավարության դեմ՝ հաստատելով նոր քաղաքական մոնոպոլիա: Կարելի է ասել` Փաշինյանը հաղթեց քաղաքական մոնոպոլիստներին և ավելի հաստատակամ գրավեց նրանց տեղը: Իսկ պատմությունից դասեր է պետք է քաղել, քանզի երբեմն քաղաքական ուժերը մնում են ժողովրդի քվեի տակ՝ չկարողանալով արդարացնել նրանց սպասումները:
Քաղաքական գովազդն ավարտվեց, մնում է` զգանք նոր իշխանության գործունեության դրական ազդեցությունը»,- գրել է Արտակ Սարգսյանը: