|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Իրանի նախագահ Հասան Ռոհանին միջուկային գործարքի շրջանակում Թեհրանի պարտականությունների կրճատումը բացատրում է գործարքը պահպանելու ձգտմամբ: Այդ մասին հայտնում է РИА Новости-ն:
Նրա խոսքով` Իրանն համոզված է, որ առանց այդ քայլերի միջուկային գործարքն ուղղակի կանհետանա:
Ավելի վաղ հայտնել ենք, որ Իրանը հուլիսի 7-ից մտադիր է հարստացնել ուրանը միջուկային գործարքով նախատեսված 3,67 տոկոսից ավելի, այսինքն` այնքան, որքան հարկ կհամարի:
Իրանի նախագահն ասել է, որ Իրանը 100 տոկոսով կկատարի միջուկային գործարքն այն դեպքում, եթե մյուս մասնակիցները նույնն անեն: