|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ վերաքննիչ բողոքի քննությունը կշարունակվի հունվարի 31-ին ժամը 14:00-ին:
Պաշտպանական խումբը հայտնում է, որ առաջին ատյանի դատարանի հունվարի 18-ի որոշման դեմ պաշտպանական խմբի ներկայացված վերաքննիչ բողոքը քննվում է դատավոր Մնացական Հարությունյանի նախագահությամբ:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հունվարի 18-ին որոշում է կայացրել բավարարել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով վարույթ իրականացնող մարմնի միջնորդությունը կալանքը երկու ամսով երկարաձգելու վերաբերյալ: