Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Փաշինյանի վիճակն էլ պետք է հասկանալ` նա պարզ տեսել է, որ ես եմ իրենով զբաղվում, և գիտի` դրա հետևանքներն ինչ են լինելու, նա ինձ թող չդնի իր թուլակամ ՀՔԾ-ի տեղը. լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀԿ ցուցակով պատգամավորության թեկնածու Դավիթ Շահնազարյանը:
Նրա խոսքով` այս ամենը շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ Փաշինյանը չի հեռացել իշխանությունից և չի եկել նրա` ցուցմունք տալու ժամանակը:
Հարցին, թե ինչպես է վերաբերվում Փաշինյանի` այսօր արած հայտարարությանը, որ ԱԱԾ-ն զբաղվելու է այն մարդկանցով, որոնք իրենց մեղադրում են Արցախը հանձնելու մեջ, Շահնազարյանը պատասխանեց, որ դա Փաշինյանի հերթական մանր սպառնալիքն է:
Դիտարկմանը, թե ԱԱԾ-ն տարածել է հաղորդագրություն, ըստ որի` ապացույցներ չեք ներկայացրել, Շահնազարյանը պատասխանեց, որ ԱԱԾ-ն Արցախի հարցից ավելի քիչ է հասկանում, քան Փաշինյանը: «Թող նրանք անեն իրենց գործը, իսկ ես իմ գործն անելու եմ մինչև վերջ»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ Շահնազարյանն այսօր հրավիրվել էր ԱԱԾ: