|
Փոխարժեքներ
28 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Ռուս սենատոր Ալեքսեյ Պուշկովը Telegram-ում անդրադարձել է Արցախյան հակամարտության վերաբերյալ Երևանի և Բաքվի դիրքորոշումներին՝ մատնանշելով հակամարտության զարգացման հնարավոր սցենարները։
Ըստ նրա՝ Բաքվի և Երևանի դիրքորոշումները, նրանց ներկայացրած «կարմիր գծերը» ոչնչացնում են միմյանց, որովհետև նրանց միջև չկա ոչ մի «չեզոք շերտ», փոխզիջման ոչ մի ակնարկ։
Ալեքսեյ Պուշկովի խոսքով՝ այս դեպքում ՄԱԿ-ն անզոր է, քանի որ միջազգային իրավունքի երկու կարեւոր սկզբունք՝ տարածքային ամբողջականություն եւ ինքնորոշման իրավունք, «այստեղ բախվել են անզիջում պայքարում»։