|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանի հրամանով` նախարարության համակարգում կատարվել են մի շարք նոր նշանակումներ ՀՀ ԱԻՆ ՓԾ թիկունքի և նյութատեխնիկական ապահովման վարչությունում, Երևան փրկարարական վարչության Կենտրոնի, Նոր Նորքի և Էրեբունու բաժինների, ինչպես նաև Տավուշի մարզի հրշեջ-փրկարարական ջոկատներում:
Նշանակումների զգալի մասը կատարվել է ՓԾ քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տավուշի մարզային սահմանամերձ հենակետերում:
Նախարար Դ. Տոնոյանի այլ հրամաններով` ՀՀ ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային ՃԿԿ պետ-վարչության պետի տեղակալ Արմեն Գյուրջինյանին և ՃԿԱԿ «911» ծառայության ավագ հրահանգիչ Անուշ Պետրոսյանին շնորհվել է փ/ծ փոխգնդապետի, իսկ ՓԾ փրկարար ուժերի վարչության մարտական պատրաստության բաժնի հրահանգիչ Սամվել Այվազյանին ու ԵՓՎ օպերատիվ պլանավորման և բնակչության պաշտպանության բաժնի ավագ հրահանգիչ Արմեն Եղոյանին` փ/ծ մայորի կոչում:
Կենսաթոշակի անցնելու կապակցությամբ` ՀՀ ԱԻ նախարարը «Կանխարգելում, օգնություն, փրկություն» մեդալով պարգևատրել է ՓԾ Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատի հրամանատար, փ/ծ փոխգնդապետ Տիգրան Սուքիասյանին: