կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-12-03 11:58
Տարածաշրջան

Արգենտինայում լրագրողը Հայոց ցեղասպանության մասին հարց է ուղղել Էրդողանին

Արգենտինայում լրագրողը Հայոց ցեղասպանության մասին հարց է ուղղել Էրդողանին

Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում հրավիրված «Մեծ քսանյակի» (G-20) գագաթնաժողովի շրջանակներում մամուլի ասուլիսի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատասխանել է լրագրողների հարցերին։

Ըստ Sozcu-ի` լրագրողներից մեկը Հայոց ցեղասպանության մասին հարց է ուղղել Էրդողանին, և նա հերթական անգամ կրկնել է թուրքական թեզը: Հայոց ցեղասպանության մասին հնչած ցանկացած հարցի պատասխանելիս Թուրքիայում ապրող հայերի մասին հիշեցնող Էրդողանն այս անգամ էր չի փոխել իր ոճ: «Այս պահին Թուրքիայում ապրում է շուրջ 100.000 հայ։ Նրանցից միայն 30 հազարն են Թուրքիայի քաղաքացիներ, մնացածը Հայաստանից արտագաղթած ու մեր երկրում հաստատված ապօրինի ներգաղթյալ են։ Բայց մենք նրանց չասացինք`դուք Թուրքիայի քաղաքացիներ չեք և ձեզ վտարում ենք մեր երկրից։ Մենք մարդկայնորեն վարվեցինք նրանց հետ և այդպես էլ շարունակում ենք։ Նրանք մինչև հիմա շարունակում են ապրել մեր երկրում: Ցեղասպանության հարցը թողնենք պատմաբաններին: Մեր պատմության մեջ նման դեպք չի եղել: Մենք պատրաստ ենք ցանկացած քննարկման»,- ասել է նա: