|
Փոխարժեքներ
01 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.83 |
| EUR | ⚊ | € 412.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.3367 |
| GBP | ⚊ | £ 482.2 |
| GEL | ⚊ | ₾ 139.28 |
Թուրքիայի Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Կարո Փայլանը խորհրդարանում ելույթի ժամանակ ընդդիմացել է Ստամբուլի որոշ դպրոցներում Ամանորը նշելու արգելքին:
Ըստ Demokrathber-ի՝ Փայլանը դպրոցներում Ամանորը նշելու արգելքի վերաբերյալ մի քանի հարց է ուղղել Թուրքիայի կրթության և գիտության նախարարին:
«Ի՞նչ է նկատի ունեցել կոմիտեն՝ ասելով «Ամանորը մեր մշակութային ավանդույթներին անհամապատասխան է»: Արդյո՞ք Թուրքիայի կրթության և գիտության նախարարությունում տեղյակ են Ամանորի և քրիստոնեական Սուրբ Ծննդի տոների միջև եղած տարբերության մասին: Այն պարագայում, երբ մեր երկրում Ամանորից առաջ ամբողջ ժողովուրդը գնում է տոնական լոտոյի տոմսեր, ինչո՞ւ է որպես խնդիր դիտարկվում դպրոցներում երեխաների՝ նվերներով փոխանակվելը»,- հարցրել է պատգամավորը: