կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-12-02 15:14
Քաղաքական

Եթե նոր խորհրդարանում լինի մեկ գերակշիռ ուժ, և ղեկավարվի մեկ մարդու կողմից, կունենանք այն պատկերն, ինչ մինչև 2018-ի ապրիլին էր. Խաչատուր Ստեփանյան

Եթե նոր խորհրդարանում լինի մեկ գերակշիռ ուժ, և ղեկավարվի մեկ մարդու կողմից, կունենանք այն պատկերն, ինչ մինչև 2018-ի ապրիլին էր. Խաչատուր Ստեփանյան

ՀՅԴ-ն քարոզարշավի շրջանակներում Աջափնյակում էր: Դաշնակցականները, շրջելով փողոցներով, բակերով, զրուցում էին ընտրողների հետ, ներկայացնում իրենց ծրագրերը, հորդորում ընտրողներին վստահել Դաշնակցությանը, քանի որ իրենք դեմ են զիջումներին, կողմ են սոցիալական արդարությանը:

ՀՅԴ վարկանիշային թեկնածու Խաչատուր Ստեփանյանը, ով առաջադրվել է հենց այս վարչական շրջանում,  Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ ակնհայտ է` փորձ է արվում քարոզարշավը տեղափոխել փոխադարձ վիրավորանքների դաշտ:

«Կարծում եմ` փոխադարձ վիրավորանքի, միմյանց մրոտելու պատճառով, հնարավոր չի լինում ընտրողին առավել հիմնավորված ներակայացնել տեսակետները, և հերթական ագամ, մենք պետք է ունենանք ոչ գաղափարական ընտրության արդյունքներ»,- ասաց նա:

Նա չհամաձայնեց այն տեսակետին, թե Դաշնակցությունն ակտիվ քարոզարշավ չի իրականացնում: «Գոնե Աջափնյակ համայնքում ամենաակատիվներից մեկը Դաշնակցությունն է քարոզարշավ տանում: Պարտադիր չէ, որ մենք ամեն օր միտինգներ անենք, շենքերում հանդիպումներ ենք կազմակերպում բնակիչների հետ: Այցելում տուն առ տուն: Այս էյֆորիայի պայմաններում ակնկալում ենք, որ մեր ծրագրած արդյունքներն Աջափնյակում կարձանագրենք»,- շեշտեց Խաչատրյանը:

Թեկնածուն, անդրադառնալով սոցհարցումներին, թե ՀՅԴ-ն չի հաղթահարի անցողիկ շեմը, նկատեց, որ սոցիոլոգիան ճշգրիտ գիտություն է, բայց ընտրությունների դեպքում Հայաստանում պատվիրված է  լինում: «Չեմ կարծում, թե այդ հարցումների իրական պատկերն է ներկայացվում հանրությանը: Քարոզարշավը տևելու է մինչև դեկտեմբերի 7-ը, իսկ արդյունքները կամփոփվեն ընտրություններից հետո, այնպես որ, սոցհարցումները հիմք չեն տալիս պնդելու, թե ՀՅԴ-ն խորհրդարան չի անցնելու»,- ասաց նա և հավելեց, որ շատ կարևոր է` ՀՅԴ-ն անցնի խորհրդարան:

Ըստ նրա` Դաշնակցությունը պետք է խորհրդարանին: «Հիմա այնպիսի գործընթացներ են զարգանում, որ  առանց Դաշնակցության մասնակցության, հայ ժողովուրդը կարող է լուրջ վտանգների առաջ կանգնել: Դաշնակցությունը որպես ազգային և ընկերվարական կուսակցություն` իր անցած փորձով, իր գաղափարական կարողությամբ, պետք է ներկայություն ունենա խորհրդարանում, հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ առաջիկայում Արցախի հարցում լուրջ զարգացումներ են սպասվում, Դաշնակցության դերը պետք է հայանպաստ լուծում ապահովելու համար»,- ընդգծեց նա:

Իսկ թե ինչ զարգացումներ է կանխատեսվում Արցախի հարցի հետ կապված, նա նշեց, որ Ամերիկայի դեսպանի ուղարկած ուղերձը մեր ժողովրդին վտանգավոր մեսիջ էր, որի դեմ պետք է առնել: «Այս վերջին շրջանում Ադրբեջանի ակտիվանալն էլ նշանակում է, որ կամ պետք է մեզ պարտադրվի զիջում, կամ պետք է պատերազմ պարտադրվի: Ճիշտ է` մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի պատերազմ չլինի, բայց միաժամանակ պետք է ձգտենք, որ խաղաղությունը չլինի մեր զիջելու հաշվին: Մենք կողմ ենք խաղաղությանը, բայց դեմ ենք զիջելուն»,- շեշտեց նա:

Ըստ նրա` մտավախություն կա, որ այս նոր խորհրդարանը կարող է լինել անդեմ և ղեկավարվել մեկ մարդու կողմից: «Պետք է ամեն ինչ անել, որ հնարավորինս շատ ուժեր հայտնվեն խորհրդարանում, որ խորհրդարանի` հնարավոր անդեմ հեռանկարը կանխվի: Որպեսզի խորհրդարանը լինի բազմակարծիք, պետք է ընտրողը գիտակցի, որ միադեմ խորհրդարանը վտանգավոր է հենց ընտրողի համար: Բազմակարծությունն անհրաժեշտ է, շատ դեպքերում մեր երկրի հետընթացը, ճահճանալը պայմանավորված է եղել միակարծությամբ, գերիշխանությամբ և եթե շարունակենք նույն ոճով, եթե խորհրդարանում լինի գերակշիռ մեկ ուժի ներկայությունը, և այդ ուժը ներկայացնի մեկ մարդու ցանկությունը, կունենանք այն, ինչ ունեինք մինչև 2018 թվականի ապրիլը»,- եզրափակեց նա: