|
Փոխարժեքներ
02 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.36 |
| EUR | ⚊ | € 449.01 |
| RUB | ⚊ | ₽ 4.8711 |
| GBP | ⚊ | £ 515.6 |
| GEL | ⚊ | ₾ 141.54 |
Գերմանիայի Բունդեսթագի արտաքին քաղաքական հարցերով կոմիտեի ղեկավար Նորբերտ Ռետգենը չի բացառել, որ Կերչի նեղուցում ստեղծված իրավիճակից հետո Եվրոպան ավելի խիստ պատժամիջոցներ սահմանի ՌԴ-ի նկատմամբ. հայտնում է Газета.ру-ն: Նրա խոսքով` կատարվածը խորը մտահոգություն է առաջացնում:
Կիրակի ուկրաինական մի քանի նավեր հատել են ՌԴ-ի սահմանը: Դրանք մտել են ռուսական` ժամանակավորապես փակ ջրատարածք և չեն ենթարկվել ռուսական կողմի նախազգուշացումներին: Ռուսական կողմը կրակ է բացել, վիրավորվել է 3 ուկրաինացի զինվորական, նրանց բժշկական օգնություն են ցույց տվել, կյանքին սպառնացող վտանգ չկա: Նավերը ձերբակալվել են:
ՌԴ-ն քրեական գործ է հարուցել և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի շտապ նիստ հրավիրել Ազովի ծովում ստեղծված իրավիճակի հետ կապված: