|
Փոխարժեքներ
19 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.5 |
| EUR | ⚊ | € 433.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.4106 |
| GBP | ⚊ | £ 501.32 |
| GEL | ⚊ | ₾ 138.5 |
Ֆրանսիան նախագուշացրել է Իրանի իշխանություններին, որ եթե երկիրը հրաժարվի միջուկային գործարքից, ապա ԵՄ-ն կարող է պատժամիջոցներ սահմանել Իրանի դեմ: Այդ մասին, ըստ ТАСС-ի, հայտնում է Reuters-ը` Ելիսեյան պալատում աղբյուրին հղումով:
Նշենք, որ Թեհրանը քիչ առաջ հայտարարել է, որ նվազեցնում է միջուկային գործարքի մասով որոշ պարտավորությունների կատարումը: «Եվրոպական երկրները 60 օր ունեն Իրանի հետ բանակցելու համար»,- ասել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին:
Թեհրանն այդ մասին նամակ է ուղարկել Մեծ Բրիտանիային, Ֆրանսիային, Գերմանիային, Չինաստանին և Ռուսաստանին: