|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Եվրամիությունը պատժամիջոցներ կկիրառի Ռուսաստանի տնտեսության ռազմավարական հատվածների դեմ և կարգելափակի ռուսական բանկերի մուտքը եվրոպական ֆինանսական շուկաներ։ Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։
«Այսօր մենք եվրոպացի առաջնորդների հաստատմանը կներկայացնենք զանգվածային պատժամիջոցների փաթեթ, որն ուղղված է Ռուսաստանի տնտեսության ռազմավարական հատվածներին, և կարգելափակվի մուտքը հիմնական տեխնոլոգիաների և շուկաների։ Մենք կսառեցնենք ռուսական ակտիվները Եվրամիությունում եւ կփակենք ռուսական բանկերի մուտքը եվրոպական ֆինանսական շուկաներ»,- ասել է Եվրահանձնաժողովի ղեկավարը։
Ֆոն դեր Լայենը նաև մեղադրել է Ռուսաստանին Ուկրաինա ներխուժելու մեջ և դատապարտել այդ գործողությունները։ «Մենք դատապարտում ենք այս բարբարոսական հարձակումը և այն արդարացնելու համար օգտագործված ցինիկ պատճառաբանությունը»,- ավելացրել է նա: