Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով Սասուն Միքայելյանի հայտարարությանը, նկատեց, որ յուրաքանչյուր մարդ իրավունք ունի արտահայտելու իր կարծիքը, և որևէ մեկը հակառակը չի կարող պահանջել։
«Միայն մեկ բան կասեմ, որ Արցախյան պատերազմը մեր ժողովրդի ամենամեծ հաղթանակներից մեկն է։ Այդ հաղթանակը թերագնահատել և համեմատել որևէ այլ խնդրի հետ՝ ճիշտ չէ։ Ամեն հաղթանակ իր տեղն ունի, այս հաղթանակի համար հազարավոր հայորդիներ, մեր ազգի սերուցքը, լավագույն տղերքն են արյուն թափել։ Եթե չլիներ այդ հաղթանակը, ապա հայոց պետականությունը պարզապես կկործանվեր»,- նշեց Դավիթ Բաբայանը։
Նրա խոսքով՝ ապրիլին Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը հայ ժողովրդի կյանքում գուցե մեծ իրադարձություն էր, սակայն ամեն ինչ ժամանակը ցույց կտա, ուստի հեղափոխության հաղթանակը համեմատել Արցախյան հաղթանակի հետ՝ ճիշտ չէ։
«Եթե համեմատություններ են անում՝ համեմատելով այդ հաղթանակը և հեղափոխությունը, ապա ես չեմ կարող հասկանալ, թե մեկը մյուսի հետ ինչ կապ ունի։ Ի՞նչ կարիք կա այդ երկուսն առհասարակ համեմատել, սրանք բոլորը հարցեր են։ Կարծում եմ՝ այդ համեմատությունը դյուրին և տեղին չէ, քանի որ ամեն մի իրադարձություն իր տեղն ունի»,- ընդգծեց Դ. Բաբայանը։
Նա նաև հավելեց, որ Արցախյան պատերազմը հայ ժողովրդին փրկեց կործանումից, և այդ հաղթանակի համար հազարավոր մարդիկ են պայքարել ու հաղթանակել։
Նյութն ամբողջությամբ կարդացեք 168․am-ում։