կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-08-10 10:00
Արցախ

Մենք հաղթեցինք Ադրբեջանի դեմ պատերազմը, որովհետև մենք յոգերի պես ենք. Դավիթ Բաբայան. «Առավոտ»

Մենք հաղթեցինք Ադրբեջանի դեմ պատերազմը, որովհետև մենք յոգերի պես ենք. Դավիթ Բաբայան. «Առավոտ»

«Մենք հաղթեցինք Ադրբեջանի դեմ պատերազմը, որովհետև մենք յոգերի պես ենք: Յոգերը չեն տարբերվում հասարակ մարդուց, նույն ԴՆԹ-ն է, արյունը, մաշկը, բայց նա այնքան հզոր ներքին էներգիա ունի, կարողանում է ինքն իրեն վերահսկել, այնպիսի բաներ անել, որ հասարակ մարդը չի կարողանում: Հայ ազգը, տվյալ դիրքում, տվյալ աշխարհաքաղաքական վիճակում պետք է որ ունենա այդպիսի էներգիա»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:

Ըստ նրա՝ եթե մենք հիասաթափվենք, պարտվելու ենք. «Դրա համար մեր հակառակորդն անընդհատ փորձում է մեզ հի­ասթափեցնել տարբեր մեխանիզմներով՝ թե՛ վախեցնելու միջոցով, թե' հուսահատեցնելու, թե' ներքին պառակ­տումների, որովհետև ինքը հասկանում է՝ 10 հազար տարի մենք այստեղ ապրել ենք, քանի-քանի թշնամիների դեմ ենք պայքարել, ազգերի և կայսրությունների, որոնք ընդհանրապես վերացել են, հիմա չկան, բայց մենք մնացել ենք, և այդ ամենը մեր յոգայի ուժի շնորհիվ է: Եթե նայենք մեր քարտեզին և դիրքին, որևէ մե­կը ընդհանրապես չի կարող գոյատևել մեր իրավիճակում, բայց մենք գոյատևում ենք, որովհետև ունենք անս­պառ ինչ-որ անհասկանալի ուժ, և այդ ուժն է հասցնելու մեզ պետք եղած ժամանակ Բաքու»,-գրում է թերթը:

 Մանրամասները` թերթի այսօրվա համարում: