Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
Հայաստանին օգուտ է և շահեկան Եվրասիական ինտեգրման գործընթացին մասնակցելը: Հայաստանն ու դեռևս չօգտագործված հսկայական ներուժ այս դաշտում օգուտներ ձեռք բերելու համար: Այս մասին հրավիրված ասուլիսում նշեց «Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ նախագահ, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանը:
«Այժմ այն փուլում ենք, որ քաղաքական ուժերը պատրաստվում են քարոզարշավի, մշակվում են քաղաքական պլատֆորմներ և կա կարիք հրավիրելու քաղաքական ուժերի ու ընտրողների ուշադրությունը մի շարք կարևոր հանգամանքների վրա: Մենք համոզված ենք, որ Հայաստանի բնակչության մեծամասնությունը կանգնած է հայ-ռուսական բարեկամության ամրապնդման և զարգացման հիմքում: Այս մեծամասնության համար կարևոր է, որ Հայաստանը պահպանի այն քաղաքական կուրսը, որը մինչև հիմա երկրի համար ապահովել է անվտանգություն, այն տարել է տնտեսական զարգացման ուղիով»,-ասաց Արամ Սաֆարյանը:
Նրա խոսքով, Հայաստանի բնակչությունն իրավունք ունի հիմնական քաղաքական ուժերից ակնկալելու նախընտրական այս շրջանում հստակ արտահայտվելու հայ-ռուսական քաղաքական, տնտեսական, մշակութային և այլ համագործակցության զարգացման գործում իրենց ակտիվ ներդրման, նպատակների մասին:
«Շատ հույս ունենք, որ Հայաստանի հիմնական քաղաքական ուժերը, որոնք մինչև այսօր էլ արտահայտվել են հայ-ռուսական հարաբերությունների կարևորության ու դրանում ուրույն տեղ ունենալու իրենց ցանկության մասին, շարունակեն հստակ ազդանշան ուղարկել Ռուսաստանի և ԵԱՏՄ տարածքի մյուս երկրների մեր գործընկերներին»,-ավելացրեց Արամ Սաֆարյանը:
«Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն, Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ Գագիկ Հարությունյանի խոսքով, առաջիկա ընտրությունների համատեքստում, արդեն իսկ շոշափվում է Ռուսաստանը, Արևմուտքը: Նրա կարծիքով, պետք է ընդգծել այն հանգամանքը, որ Հայաստանն ակտիվ մասնակցում է և՛ եվրոպական, և՛ եվրասիական գործընթացներին:
«Հայաստանի առաքելությունն է կամուրջ հանդիսանալ եվրոպական և եվրասիական գործընթացներում, այլ ոչ թե՝ հակասությունների պատնեշ: Սրանից մենք միայն կարող ենք օգտվել»,-ասաց Գագիկ Հարությունյանը:
«Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրենի խոսքով, պետք է ուշադրություն դարձնել տեխնոլոգիական ներուժին: Այն վերջին 30 տարվա ընթացքում էապես նվազեցվել է, ինչը պետք է վերականգնել: «Մենք պետք է այս ընտրություններում ընտրենք այն ուժերին, որոնք կարող են ապահովել Հայաստանի զարգացումը»,-հավելեց Գագիկ Հարությունյանը: