Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը բանավոր զգուշացում էր տվել Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի տեղակալ Կարինե Կիրակոսյանին՝ աշխատանքային ժամերին քաղաքական գործունեությամբ զբաղվելու և աշխատակիցների նկատմամբ ուղղորդված քարոզչություն ու հոգեբանական ճնշում գործադրելու հետ կապված:
«Օպերայի տնօրեն պարոն Օրբելյանի ուշադրությանն եմ հրավիրում այս հանգամանքը և պահանջում խստագույնս հետևել օրենքին ու դուրս չգալ սահմանված լիազորությունների և գործառույթների շրջանակներից, հակառակ դեպքում կկիրառվեն վարչական խիստ միջոցներ»,- ասել է Մակունցը` հավելելով, որ զգուշացումն ի գիտություն ընդունեն ՀՀ մշակույթի նախարարության ենթակայության տակ գտնվող բոլոր ՊՈԱԿ-ները:
Yerkir.am-ը կապ հաստատեց նաև Կարինե Կիրակոսյանի հետ: Նա հայտնեց, որ այսօր գրավոր դիմել է Մակունցին` պահանջելով ներկայացնել, թե ինչ հիմքերով է նախարարը հայտարարել, որ ինքը թատրոնում քարոզչությամբ է զբաղված: Կիրակոսյանի խոսքով` նախարարից պատասխան ստանալուց հետո միայն կզրուցի դեպքի առնչությամբ:
Ի դեպ, Կարինե Կիրակոսյանը նախկինում անդամակցել է ՀՀԿ-ին, սակայն 2011-ին դուրս է եկել կուսակցությունից: Կիրակոսյանը 2004-2011թթ. եղել է կառավարությանն առընթեր պետգույքի վարչության պետը: