Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վանդալի՛զմ է, ես կասեի՝ ավելի շատ թուրքությո՛ւն է ցուցանակից ջնջել մեր թատրոնի անունը, որը տեղադրել է քաղաքապետարանը։ Հայատառ որևէ բան ջնջելը, դա՝ թուրքի գործողություն է։ Երկրորդ՝ եթե ասում եք, որ մենք կարող ենք աշխատել այս թատրոնում, ապա ինչո՞ւ եք հանդիսատեսի համար դրված նստարանները գողանում, տանում։ Ինչո՞ւ եք փակում դուռը։ Այս մասին Սունդուկյանի անվան թատրոնի փոխտնօրեն Հրաչ Ներսեսյանին ասաց «Գոյ» թատրոնի բեմադրիչ Սամսոն Ստեփանյանը։
«Գոյ» թատրոնը երեկ հայտարարություն տարածեց, որ Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրինությունը փակել է «Գոյ»-ի մուտքի դուռն ու խոչընդոտում է թատրոնի բնականոն աշխատանքներին։ «Գոյ»-ի անձնակազմը տեղեկացրել էր, որ որոշել են մուտք գործել իրենց տարածք։
Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի 15-ին Մշակույթի նախարարությունը նիստ գումարեց և լուծարեց «Գոյ» փորձարարական թատրոնը՝ այն ընդգրկելով Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի կազմում։
«Ո՞ւր է տնօրենը։ Ինչո՞ւ ես ամեն անգամ դու գալիս, դոշ ես տալիս, ստիպված ես լինում պատասխանել անհարմար հարցերի, իսկ ինքը թաքնվել է քո մեջքի հետևը» ,-Հրաչ Ներսեսյանին ուղղված ասաց Սամսոն Ստեփանյանը։
Մանրամասն՝ տեսանյութում