Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահի տնօրեն Գագիկ Մանասյանը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար դիմել է կանխավ հայտարարված մրցույթին:
Մանասյանը yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ ինքը հայեցակարգ է մշակել, որը հրապարակելու իրավունք չունեն. ապրիլի 4-ին պետք է այդ փաթեթը բացեն եւ իմանան` ով ինչ ծրագիր է առաջարկում:
«Օպերայում հայեցակարգային փոփոխություններ է անհրաժեշտ կատարել, որոնք պետք է վերաբերեն թե՛ ստեղծագործական կազմին, թե՛ բովանդակային հարցերին, թե՛ առանձին բալետին, երգչախմբին, նվագախմբին: Ես, օրինակ, ընդհանրական իմաստով ասեմ, որ առաջարկել եմ մոդեռն բալետային ներկայացումների կազմակերպում: Հայաստանում ժամանակակից բալետ չունենք, օպերայի եւ բալետի թատրոն է կոչվում, բայց բալետը դարձել է օպերային սպասարկողը»,- ասում է նա ու հավելում, որ բալետը պետք է առանձնացնել, այն պետք է ունենա առանձին ներկայացումներ:
Հարցին, թե հայտարարված մրցույթում հաղթելու` իր հնարավորությունները որքա՞ն է գնահատում, Մանասյանը պատասխանեց, որ ամբողջ կյանքում եղել է մշակույթի բնագավառում, այդ դաշտն իրեն շատ ծանոթ է, եւ եթե այդ հնարավորությունները չլինեին, ուղղակի չէր դիմի. «Ես 57 տարեկան եմ, իմ ժամանակը չի, էլի, երիտասարդ չեմ, որ փորձեմ: Մերը մի անգամ է, «կրկին փորձիր» շարքից չէ»: