Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայկական զինված ուժերի սպառազինությունում արդեն իսկ ներառված են տեղական արտադրության հարվածային անօդաչու թռչող սարքերը. այսօր լրագրողներին հայտնեց պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը։ «Ներառված են այնքանով, որքանով վտանգ են ներկայացնում հակառակորդի համար»,- շեշտեց նա:
Հարցին`կա՞ն, արդյոք, հայկական ռազմարդյունաբերության այլ նորություններ, նախարարի պաշտոնակատարն արձագանքեց. «Այո, բազմաթիվ նորություններ կան, որոնք արդեն իսկ ոչ թե գիտակոնստրուկտորական, այլ արտադրության փուլում են։ Դա վերաբերում է նոր տեխնոլոգիաներով նոր զինատեսակներին»։
Հիշեցնենք, որ այս տարվա հոկտեմբերի 4-ին ՊԲ «Տիգրանակերտ» զորավարժարանում տեղի ունեցած զորավարժությունների ժամանակ մարտականին առավելագույնս մոտեցված պայմաններում կիրառվել են տեղական արտադրության հարվածային անօդաչու թռչող սարքեր, որոնք նախագծվել ու թողարկվում են Արցախի Հանրապետությունում։ Հավելենք նաև, որ նախքան դրանց գաղտնազերծելն ու մարտավարական զորախաղերում կիրառելը, նշված ԱԹՍ-ներն անցել են համապատասխան փորձաշրջան և լիովին ապացուցել իրենց արդյունավետությունը: