կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-11-12 19:00
Քաղաքական

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցով նեղ ֆորմատով քննարկումներ են տեղի ունեցել. Տոնոյան

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցով նեղ ֆորմատով քննարկումներ են տեղի ունեցել. Տոնոյան


ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցով նեղ ֆորմատով քննարկումներ են տեղի ունեցել, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը:

«Քննարկումներ են եղել նեղ ֆորմատով, որոնց մասին տեղեկությունները հասանելի չեն: Այդ նեղ ֆորմատով որոշում է կայացվել գլխավոր քարտուղարի հարցին անդրադառնալ դեկտեմբերի 6-ին: Ցանկանում եմ բոլորին խորհուրդ տալ սպասել մինչև դեկտեմբերի 6-ը։ Ամեն դեպքում, որոշումը կոնսեսուսային է, ուստի կամ կկայացվի, կամ` ոչ», -նշեց նա:


Միաժամանակ, Տոնոյանը նկատեց` ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ՀՀ ներկայացուցիչ է, թե` մեկ այլ երկրի, որևէ ձևով նրա դիրքորոշման վրա չի ազդում. «Գլխավոր քարտուղարը ներկայացնում է ամբողջ կազմակերպությունն ու խոսում նրա անունից»,–շեշտեց նա` հավելելով, որ  Հայաստանի ներկայացուցչի պաշտոնավարմանը մնացել է մեկ տարուց ավելի ժամանակ, և նրա պաշտոնավարման մասին կոնսենսուսային որոշում կամ կկայացվի, կամ չի կայացվի. «Ամեն դեպքում, հիմա գործում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար՝ պարոն Սեմիրիկովը: Կազմակերպությունը գործում է»: