|
Փոխարժեքներ
24 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
Ֆրանսիայի ամենահեղինակավոր մրցանակներից մեկը՝ «Ռընոդո»-ն, այս տարի շնորհվել է 33-ամյա գրող, «Charile Hebdo» ամսագրի նախկին աշխատակից Վալերի Մանտոյին՝ Հրանտ Դինքի մասին գրած «Le Sillon» («Ակօսը») գրքի համար:
Ըստ «Ակօս»-ի՝ Մանտոն իր հիացմունքն է հայտնել Դինքի գաղափարախոսության նկատմամբ՝ մարդկանց առերեսման բերելու անկոտրում ձգտման: «Դինքի քաղաքական դիրքորոշումը շատ հետաքրքիր էր։ Նրա նպատակը ոչ թե սեփական իրավացիությունն ապացուցելն էր, այլ մարդկանց առերեսումը, նրանց առաջընթացն ապահովելը», - ասել է գրողը:
Նա պատմել է, որ Դինքի մասին գիրք գրելու ցանկությունն իր մոտ առաջացել է նրա կենսագրությունը կարդալու առաջին իսկ րոպեներից:
Հիշեցնենք, որ Պոլսում լույս տեսնող հայկական «Ակօս» թերթի խմբագիր Հրանտ Դինքը սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին: