|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Թուրքիայում լույս տեսնող «Ակօս» երկլեզու (թուրքերեն եւ հայերեն) շաբաթաթերթը, այսուհետ ներկայացված կլինի Թուրքիայի Ազգային մեծ ժողովի գրապահոցում: Այդ նախաձեռնության հեղինակը քրդամետ «Խաղաղություն և ժողովրդավարություն» (ԽԺԿ-BDP) կուսակցության պատգամավոր Ուֆուք Ուրասն է:
Շուրջ 15 տարի հրատարակվող պարբերականի տպաքանակն այսօր հասնում է 5 հազարի: Թուրքական «Միլիեթ»-ի տեղեկացմամբ`հայկական համայնքում «Ակօս»-ն ամենապահանջված պարբերականն է, որի խմբագրապետի աշխատանքները ներկայումս իրականացնում է Ռոբեր Քոփթաշը:
Նույն թերթը նաեւ տեղեկացնում է, որ այսօր Թուրքիայի Ազգային մեծ ժողովի գրապահոցում սկսել են արխիվացվել «Ակոսի»` 2006-ից մինչ օրս հրատարակված բոլոր համարները: