|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա Վեհափառ Հայրապետն այսօր Անթիլիասի Մայրավանքում ընդունել է Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ Պերճ Սեդրակյանին:
Կաթողիկոսի ֆեյսբուքյան պաշտոնական էջից տեղեկանում ենք, որ ավելի քան մեկ ժամ տևած հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ներքին կացությանը, եկեղեցի-պետություն հարաբերությանը, ինչպես նաև Հայաստան-Սփյուռք գործակցությանը վերաբերող հարցեր: