կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-09-19 13:58
Հասարակություն

Արամ Ա Կաթողիկոսը հանդիպել է ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանին

Արամ Ա Կաթողիկոսը հանդիպել է ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանին

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը, Սուրբ Աստվածածին Վանքում ընդունել է Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության նախագահ Պերճ Սեդրակյանին՝ ընկերակցությամբ Միության Լիբանանի շրջանային Վարչության ատենապետ Ժերար Թուֆենքճյանի։ Այս մասին գրառում է կատարել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը։

«Այս առաւօտ՝ Շաբաթ, 18 Սեպտեմբեր 2021-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը, Պիքֆայայի Սուրբ Աստուածածին Վանքին մէջ, ընդունեց այցելութիւնը Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութեան նախագահ Պերճ Սեդրակեանի, ընկերակցութեամբ Միութեան Լիբանանի շրջանային Վարչութեան ատենապետ Ժերար Թիւֆէնքճեանի։

Աւելի քան երկու ժամ տեւած հանդիպումը առիթ մը հանդիսացաւ լայն քննարկումի ենթարկելու Լիբանանի ու Հայաստանի առնչուած շարք մը այժմէական խնդիրներ։ Այս ծիրէն ներս յատուկ անդրադարձ կատարուեցաւ Լիբանանի հայութեան դիմագրաւած դժուարութիւններուն, Հայաստան-Սփիւռք յարաբերութեանց դիմաց կանգնող մարտահրաւէրներուն, ինչպէս նաեւ Սփիւռքը վերակազմակերպելու հրամայականին»։