Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մայր Աթոռ Ս. Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության նախագահ Պերճ Սեդրակյանին:
Հանդիպման ընթացքում Վեհափառ Հայրապետը և պրն. Սեդրակյանն անդրադարձան Երուսաղեմի Հայոց Պատրիարքի ընտրությանը` վստահություն հայտնելով, որ նորընտիր Պատրիարք Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը եռանդով ու նվիրումով կլծվի պատմական Սբ Աթոռի զորացման և Սբ տեղյաց մեջ հայոց իրավունքների պաշտպանության գործին:
Խոսելով Սիրիայում տիրող մտահոգիչ կացության և սիրիահայ համայնքի վիճակի մասին` Նորին Սրբությունն ու ՀԲԸՄ նախագահը հաստատեցին, որ Հայոց Եկեղեցին և ՀԲԸՄ-ը պետք է շարունակեն ամեն կերպ աջակցել սիրիահայ համայնքին` թեթևացնելու ծանր կացության մեջ հայտնված հայորդիների կարիքները: Քննարկվեցին նաև Հայաստանում և այլ երկրներում հաստատված սիրիահայերին օգնություն ցուցաբերելու ուղիները:
Զրույցի ընթացքում տիար Պերճ Սեդրակյանը մտահոգությամբ անդրադարձավ Սփյուռքում առկա հայապահպանության խնդիրներին և երիտասարդ սերնդի հայեցի կրթության անհրաժեշտությանը: ՀԲԸՄ նախագահը դրանց հաղթահարման, ինչպես նաև Հայրենիք-Սփյուռք հարաբերությունների ամրապնդման գործում կարևորությամբ ընդգծեց Հայ Եկեղեցու դերակատարությունը: