կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-11-06 15:32
Մշակույթ

Նախագահի ախրանայի պետը կյանքս կերավ. Մեսչյանը պատմեց, թե ինչու է 1996-ին այդքան կարճ պաշտոնավարել

Նախագահի ախրանայի պետը կյանքս կերավ. Մեսչյանը պատմեց, թե ինչու է 1996-ին այդքան կարճ պաշտոնավարել

Հիմա պետք է աշխատենք լանցետով, ոչ թե թրով. այսօր լրագրողների հետ զրույցում կարծիք հայտնեց Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը:

Հարցին, թե հետևելո՞ւ է Թամանյանի նախագծին, թե՞ նորարարական լուծումների կողմակից է, նա պատասխանեց հարցով. «Իսկ դուք ո՞նց եք կարծում»:

Ըստ Մեսչյանի` մինչ այսօր Երևանի գլխավոր ճարտարապետները կախված են եղել Երևանի քաղաքապետերի վարած քաղաքականությունից: Նա անդրադարձավ նաև իր՝ 1996թ. Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնում նշանակվելուն և մեկ տարի անց այդ պաշտոնը թողնելուն:

«Ինչո՞ւ ես երկար չաշխատեցի, քանի որ մեր նախագահի ախրանայի պետը կյանքս կերավ՝ բառի բուն իմաստով: Նա իմ գրասենյակից դուրս չէր գալիս ու ասում էր՝ պիտի տաս, իսկ ես ընդդիմանում էի: Նա էլ գնում ու բողոքում էր տարբեր ատյաններին, որ չեմ տալիս ինչ-որ տարածք, իսկ ինձ զանգում ու հարցնում էին, թե գիտե՞մ՝ ում չեմ տալիս տարածք: Իսկ ես պատասխանում էի, թե ով ուզում է լինի, ի՞նչ տարբերությւոն, իմ գլխին Աստվածն է՝ իմ քաղաքը: Գլխավոր ճարտարապետը նա է, ով ունի իրավասություն ասելու՝ ոչ, և եթե նա նման իրավասություն չունի, թող չաշխատի այդ պաշտոնում»,- ասաց Մեսչյանը: