Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Անցնող օրվա դրությամբ ունենք կորոնավիրուսի 48 նոր հաստատված դեպք, 61 առողջացում․ կարող ենք ասել, որ դրական բալանսով ենք փակել օրը՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կառավարության նիստի մեկնարկին։
Դեպքերի ընդհանուր թիվը 1 159 է։
1 500 հոգուց ավելի դուրս է եկել կարանտինից, իսկ կարանտինում գտնվող անձանցից 300 հոգու մոտ հաստատվել է դրական արդյունք․ սա, ըստ Թորոսյանի, նշանակում է, որ կարանտինային միջոցառումները էֆեկտիվ են։
Հիվանդանոցային մահճակալանի ֆոնդը կիսով չափ է ծանրաբեռնված․ «Եթե այս տեմպը կարողանանք պահել, կարող ենք հույս ունենալ, որ իրավիճակը կառավարելի կլինի»,-ասաց նախարարը։
Նա նաև տեղեկացրեց, որ այսօր 16 տեստից 1 դրական դեպք ենք ունենում, որը լավ ցուցանիշ է։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցրեց, որ համաճարակի կորը գտնվում է կառավարելիության տիրույթում։
Այնուամենայիվ, դժգոհեց մարդկանց վերաբերմունքից և մտավախություն հայտնեց, որ եթե այսպես շարունակենք, կարող է ունենանք համաճարակի նոր բռնկում։
Խոսքը Արարատի մարզի Նորաշեն գյուղում մեկուսացած քաղաքացիներից մեկի հետ կապված պատմության մասին էր․ երբ նրա ընտանիքում դժբախտությւոն է տեղի ունեցել, դիմումի հիման վրա ուղեկցել են թաղման արարողության, բայց տեղում չի պահել պայմանները և հարազատների հետ գրկախառնվել։ 2 օր անց տեստը նրա մոտ դրական է եղել և պարետատունը որոշում է կայացրել Նորաշեն համայնքը ամբողջությամբ մեկուսացնել։
Փաշինյանը նկատեց, որ առաջիկայում ապրիլի 24-ն է և եթե էմոցիոնալ գտնվենք, կարող ենք աղետ բերել մեր գլխին։
«Եթե այդ օրը մեր էմոցիոնալ պահվածքի պատճառով հարյուրավոր մարդիկ մահանան, չեմ կարծում՝ մեր զոհերի հոգիներն ավելի հանգիստ կլինեն»,-ասաց Փաշինյանը։
Մյուս կողմից էլ չենք կարող տնտեսությունը ուղղակի փակել, այդ պատճառով ձեռնարկությունները կաշխատեն՝ մնալով պետական հսկողության տակ։
Արսեն Թորոսյանը նկատեց, որ հենց գործատուի շահից է բխում ջերմող աշխատակցին տուն ուղարկել, քանի որ հակառակ դեպքում հնարավոր է վարակվեն նաև մյուսները։
Վարչապետը վստահեցրեց, որ սննդամթերքի շուկայում ունենք հուսալի վիճակ, գները տատանումներից հետո վերադառնում են նախկին տեմպին, ապրանքային դեֆիցիտ չունենք և չենք ունենալու։
Վրացի գործընկերների հետ համագործակցությամբ, Փաշինյանի խոսքով, հաջողվել է լուծել Հայաստանից բնականոն արտահանումների խնդիրը, իսկ ներկրումները խնդիր չեն ունեցել։
Մանրամասն՝ տեսանյութում․