Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արամի 23-ը ես ընդունել եմ այն իրավիճակում, որում այն արդեն իսկ հայտնվել էր. լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը:
Նա նշեց, որ շինարարական աշխատանքների պատճառով՝ հողային աշխատանքներ, ծանր տեխնիկայի կիրառում, շենքն արդեն խաթարված վիճակում է: Սակայն, ըստ Մեսչյանի, մի պատ կա, որը հնարավոր է ամրացնել: «Ժամանակավոր լուծման տարբերակ ենք առաջարկել՝ այդ պատը կամրացվի, և երբ այդ կառույցի մեջ գտնվող մարդիկ կարողանան տեղափոխվել, մենք էլ կփորձենք վերակառուցման աշխատանքները սկսել: Ես տեղում մի քանի անգամ եղել եմ, տեսել եմ իրավիճակը: Վտանգավո՞ր է, այո՛, փրկվելի՞ք է, այո՛: Խնդրում եմ, որ երեխաներն այդ կառույց չմտնեն: Եթե ես ասում եմ, որ այդ կառույցը չեմ քանդելու, ուրեմն այն չի քանդվելու: Մի լավ հայկական բառ կա՝ հայե՛ր ջան, հանգստացե՛ք, չի քանդվելու»,- ասաց Մեսչյանը:
Նա նշեց, որ եթե ինքը Երևանի գլխավոր ճարտարապետ է նշանակվել, դա փաստում է այն մասին, որ այն, ինչ իր գործառույթների մեջ է, արվելու է, այսինքն՝ ոչ մի հուշարձան չի քանդվելու, չի տեղափոխվելու: