Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ճարտարապետությունը ծառ չէ, թուփ չէ. այն, ինչ կառուցվում է, մնում է. լրագրողների հետ հանդիպման ժամանակ կարծիք հայտնեց Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը։
Ըստ նրա` չլուծվող հարցեր չկան, ընդամենը կամք է հարկավոր։ «Բոլորը պետք է լինեն մի գնացքի մեջ: Եթե ես զգայի՝ մի գնացքում չենք` ես, քաղաքապետը, քաղաքաշինության կոմիտեն, ես այստեղ նստած չէի լինի, այս պաշտոնը չէի ստանձնի։ Սակայն, մյուս կողմից, հնարավոր չէ ամբողջ քաղաքը բերել այն վիճակին, որի մասին խոսում ենք, ուզում ենք։ Եղել են որոշումներ, կան կնքված պայմանագրեր, կան կառուցված շենքեր, որոնց առումով ոչինչ անել չենք կարող։ Բայց մի քանի ընթացիկ ագրեսիվ շինարարություն արդեն իսկ ինձ հաջողվեց կանգնեցնել»,- ասաց Մեսչյանը։
Նա հավելեց, որ Երևանի կենտրոնը` թաղամաս առ թաղամաս, պետք է մաքրել գազի խողովակներից ու էլեկտրական լարերից։ Մեսչյանի խոսքով՝ միանգամից հնարավոր չէ գազի խողովակները, օրինակ, գետնի տակ տեղադրել, սակայն կամաց֊կամաց պետք է քաղաքը մաքրել դրանցից։