Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Երեկ Լիբանանի Բուրջ Համուդի քաղաքապետարանի կազմակերպությամբ կայացել է «Ճանապարհդ պահիր քո տան պես» աղբահանման արշավը, որին մասնակցել են քաղաքացիներ, մարմնակրթական և բարեսիրական միություններ, կրթական հաստատություններ, Բուրջ Համուդի համայնքները ներկայացնող եկեղեցական հոգևոր հաստատություններ, ինչպես նաև ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ, պատգամավոր Հակոբ Բագրատունին և երկրում զբոսաշրջության նախարար, ՀՅԴ անդամ Ավետիս Կիտանյանն ու Բուրջ Համուդի քաղաքապետ Մարտիկ Պողոսյանը:
Ըստ Aztagdaily-ի` աղբահանման արշավի նպատակը եղել է ուշադրության արժանացնել քաղաքացու առողջության և կենսոլորտի մաքրության փոխկապակցվածության վրա, զարգացնել քաղաքացու մոտ աղբը հատուկ աղբավայրում նետելու և քաղաքը մաքուր պահելու գիտակցությունը, ինչպես նաև վառ պահել իրար օգնելու մշակույթը:
Լրագրողների հետ զրույցում Հակոբ Բագրատունին նշել է, որ նախաձեռնությանը մասնակցելիս հիշել է Լիբանանի պատերազմի օրերը, երբ ՀՅԴ «Զավարյան» ուսանողական միության երիտասարդները Բուրջ Համուդի պատերը մաքրում էին պաստառներից:
Բագրատունու խոսքով` հատուկ ուշադրության է արժանացել կոյուղիների կեղտաջրի հարցը, և համապատասխան նախարարության հետ աշխատանքներ են տարվում այս հարցին արմատական լուծում տալու համար:
Նշենք, որ արդեն տարիներ է`Լիբանանում աղբահանման լուրջ խնդիր կա: