|
Փոխարժեքներ
27 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377 |
| EUR | ⚊ | € 444.78 |
| RUB | ⚊ | ₽ 4.8809 |
| GBP | ⚊ | £ 507.97 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Արցախում սոցիալական աշխատողի օրը նշվում է հունիսի 10-ին. այսօր տոնին նվիրված միջոցառում է տեղի ունեցել Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատում, որին մասնակցել են ոլորտի աշխատողներ, հանրապետության իշխանությունների ներկայացուցիչներ՝ նախագահ Բակո Սահակյանի գլխավորությամբ։
Միջոցառման ընթացքում նախագահ Բակո Սահակյանը «Երախտագիտություն» մեդալով պարգեւատրել է սոցիալական ապահովության նախարարի առաջին տեղակալ, նախկին նախարար Լենստոն Ղուլյանին, նախարարության ընտանիքի եւ երեխաների հիմնահարցերի վարչության պետ Սամվել Դադայանին եւ «Ստեփանակերտի տուն-ինտերնատ» կազմակերպությանը։
Ի դեպ, ոլորտի մի շարք աշխատողներ պարգեւների են արժանացել նաեւ այսօր առավոտյան Ազգային ժողովում անցկացված միջոցառման ժամանակ։
Տեղեկացնենք, որ ԼՂՀ սոցիալական ապահովության նախարարությունն իրականացնում է 42 ծրագիր, որոնցից օգտվում է բնակչության շուրջ 40 տոկոսը։