կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-11-04 11:00
Հասարակություն

Այսօր Սոցիալական աշխատողի օրն է

Այսօր Սոցիալական աշխատողի օրն է

 

Նոյեմբերի 4-ը Սոցիալական աշխատողի օրն է: Այդ կապակցությամբ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհավորական ուղերձ է հղել, որում ասված է.

 

«Սոցիալական ապահովության բնագավառի հարգելի աշխատողներ,

Սրտանց շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Սոցիալական աշխատողի օրվա կապակցությամբ։ Մեր օրերում գնալով ավելի ու ավելի է կարևորվում ու արժևորվում ձեր աշխատանքը, քանզի դուք գործ ունեք հասարակության առավել զգայուն խավերի հետ:


Ձեր խնամքի, հոգածության և աջակցությունների կարիքն ունեն Մեծ հայրենականի և Արցախյան պատերազմի վետերանները, զոհվածների ընտանիքները, հաշմանդամություն ունեցող անձինք, ծնողազուրկներն ու բազմազավակ ընտանիքները, տարեցներն ու, ընդհանրապես, աջակցության կարիք ունեցող մարդիկ։


Տոնական այս առիթով ուզում եմ  շնորհակալություն հայտնել ձեզ՝ անչափ դժվարին ձեր գործի նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի և մեր հայրենակիցների սոցիալական վիճակի բարելավմանն ուղղված ձեր ջանքերի համար։


Վստահեցնում եմ, որ բնակչության սոցիալական վիճակի բարելավմանն ուղղված ծրագրերը քաղաքապետարանի և անձամբ իմ մշտական ուշադրության կենտրոնում են և տարեցտարի ավելի ու ավելի մեծ ուշադրություն ու նաև միջոցներ են ուղղվում բնագավառի կատարելագործմանը:  Համոզված եմ, որ արժանապատիվ աշխատանքով և մասնագիտական բարձր որակներով, նույն բարությամբ ու հոգատար համբերատարությամբ դուք կշարունակեք իրականացնել ձեր առաքելությունն՝ ի նպաստ ձեր շահառուների ու հասարակության շրջանում սոցիալական համերաշխության ձևավորման։


Առողջություն, բարեկեցություն և հաջողություններ  ձեզ և ձեր ընտանիքներին»: