Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի ներկայացմամբ 2016թ. մարտի 10-ի ՀՀ կառավարության հերթական նիստում հավանության է արժանացել «Կյանքի դժվարին իրավիճակում հայտնվածերեխաներին խնամատարության հանձնելու ընթացակարգի բարեփոխման հայեցակարգին հավանություն տալումասին» Հայաստանի Հանրապետության կառավարության արձանագրային որոշման նախագիծը:
Նախագծով նախատեսվում է ամրագրել հետևյալ իրավակարգավորումները՝
1) համապատասխանեցնել ազգային օրենսդրությունը միջազգային իրավական փաստաթղթերին՝ այդկերպ իրացնելով Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները,
2) ամրագրել երեխայի լավագույն շահի պարտադիր ապահովումը և առաջնայնությունը երեխայինդաստիարակության համար խնամատար ընտանիք հանձնելիս,
3) նախատեսել խնամատար ընտանիքի տեսակները և խնամատար ընտանիք երեխային հանձնելուհիմքերը, դրանց առանձնահատկությունները, խնամատարության տևողությունը,
4) խնամատարությունը նախատեսել ոչ միայն ծնողական իրավունքներից զրկված լինելու դեպքում, այլ նաևփաստացի առանց ծնողական խնամքի մնացած երեխաների համար, մասնավորապես՝ հաշվի առնելովդեպքի հրատապությունն ու այլ առանձնահատկություններ,
5) ամրագրել երեխայի ծնողների իրավունքները՝ տեսակցելու, դատական կարգով խնամատարությունըբողոքարկելու և երեխային վերաբերող այլ հարցերի լուծման դեպքում,
6) հստակեցնել խնամատար ընտանիքներին ներկայացվող պահանջները և դրանց ընտրությունը,
7) ընդլայնել դաստիարակության համար երեխային ընտանիք հանձնելու մասին պայմանագրումնախատեսվող պայմաններն ու հանգամանքները՝ կնքելով այն երեք կողմերի՝ ծնողի (խնամակալությանդեպքում՝ խնամակալի), խնամատար ընտանիքի և խնամակալության ու հոգաբարձության մարմնի միջև,բացառությամբ այն դեպքերի, երբ ծնողը զրկվել է ծնողական իրավունքից, մահացել է կամ ծանրհիվանդության, կալանավորման կամ այլ պատճառով ի վիճակի չէ կամ հնարավորություն չունիմասնակցելու պայմանագրի կնքմանը.
8) խնամատար ընտանիքում երեխայի խնամքի նկատմամբ վերահսկողության հիմնական սկզբունքների ևուղղությունների ամրագրումը, որոնք կմանրամասնվեն Հայաստանի Հանրապետության կառավարությանորոշմամբ.
9) երեխաներին խնամատար ընտանիք հանձնելու գործընթացի և դրա նկատմամբ վերահսկողությունիրականացնելու գործառույթների տարանջատումը և տարբեր մարմիններին այդ լիազորություններիտրամադրումը, որպեսզի նույն մարմինը չվերահսկի իր իսկ կողմից ընտրված խնամատար ընտանիքին: Նմանմոտեցումը կօգնի խուսափել երեխայի նկատմամբ չարաշահումներից կամ կանխարգելել դրանք ևկնվազեցնի կոռուպցիոն ռիսկերը:
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգիրքըհամապատասխանեցնել միջազգային չափանիշներին, որի արդյունքում առավել կապահովվեն երեխաների,մասնավորապես՝ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների իրավունքները, արդյունավետ պայքարկիրականացվի երեխայի իրավունքների խախտումների դեմ, կհսատակեցվի խնամատար ընտանիքի դերն ունշանակությունը, կսահմանվեն խնամատար ընտանիքների տեսակները և դրանց հիմքերը, կտարանջատվիերեխայի և խնամատար ընտանիքի ընտրության և խնամատարության նկատմամբ վերահսկողությունը, ինչպեսնաև կկարգավորվեն տարաձայնություններ առաջացնող եզրույթներն ու ձևակերպումները:
Նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացվել է ի կատարումն «Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելումասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման հավելված 1-ի 80-րդ կետի:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին