|
Փոխարժեքներ
18 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է, թե Ազգային ժողովի պատգամավորի թեկնածուները անձնագրային որ ծառայությանը կարող են դիմել տեղեկանք ստանալու համար:
Նա գրել է.«Վերջին չորս տարում միայն ՀՀ քաղաքացի հանդիսանալու և վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու մասին տեղեկանք ստանալու համար անձը կարող է դիմել Անձնագրային և վիզաների վարչություն, ինչպես նաև ցանկացած անձնագրային ծառայություն՝ անկախ հաշվառման վայրից։
Հիշեցնենք նաև, որ քաղաքացին կարող է դիմել անձամբ կամ լիազոր ներկայացուցչի միջոցով։
Լիազորագրի համար պարտադիր նոտարական վավերացում չի պահանջվում. այն կարող է լինել հասարակ գրավոր ձևով»։