կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-11-02 20:35
Հասարակություն

Եթե Հայաստանում գեթ մեկ ռազմագերի լիներ, հայկական կողմը պատրաստակամություն կհայտներ ռազմագերիներին փոխանակելու. Արծրուն Հովհաննիսյան

Եթե Հայաստանում գեթ մեկ ռազմագերի լիներ, հայկական կողմը պատրաստակամություն կհայտներ ռազմագերիներին փոխանակելու. Արծրուն Հովհաննիսյան

Եթե Հայաստանում գեթ մեկ ռազմագերի լիներ, ապա հայկական կողմը պատրաստակամություն կհայտներ ռազմագերիներին փոխանակելու համար. այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Ճիշտ է Ադրբեջանը վաղուց հնչեցրել է այդ թվերը։ Դրանք ծիծաղ են առաջացնում, եթե չվերաբերվեին մարդկանց ճակատագրերին։ Մենք այդքան անլուրջ չենք վերաբերվում մարդկային կյանքերին։ Եթե Հայաստանում գեթ մեկ ռազմագերի լիներ ապա հայկական կողմը պատրաստակամություն կհայտներ ռազմագերիներին փոխանակելու համար, համապատասխան քայլեր կձեռնարկվեին։ Թվերին լիարժեք տիրապետում է Արցախը և կարծում եմ Դավիթ Բաբայանը այդ մասին տվել է համապատասխան մեկնաբանություն»,- գրել է նա:

Հովհաննիսյանն արձագանքել է «Ինտերֆաքս Ադրբեջան» գործակալության տարածած այն հայտարարությանը, թե Ադրբեջանն առաջարկել է Հայաստանին փոխանակել երկու կողմում ձերբակալված անձանց և գերիներին՝ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով: