Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր առավոտյան մամուլը գրել էր, թե տեղեկություններ կան, որ «Նիկոլ Փաշինյանն աշնանը, ամենայն հավանականությամբ՝ սեպտեմբերին, կստորագրի մի համաձայնագիր, որով, ըստ էության, կճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»:
Սրան զուգահեռ՝ ադրբեջանաթուրքական կողմն այս պահին դեռևս իրենց ենթակայության տակ գտնվող տարածքում շինարարական լուրջ աշխատանքներ են կատարում նոյեմբերի 10-ին ստորագրված հայտարարության 9-րդ կետը կյանքի կոչելու՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը և Ադրբեջանի արևմտյան շրջանները կապող տրանսպորտային նոր ուղիների շինարարության ուղղությամբ: Այդ աշխատանքների լուսանկարներն ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ հրապարակում է սոցիալական տարբեր կայքերում:
ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը 168.am-ի հետ զրույցում չբացառեց, որ աշնանը ստորագրվի մամուլում նշված փաստաթուղթը:
«Ամեն ինչ հնարավոր է: Եթե խոսվում է մի փաստաթղթի մասին, հայկական կողմը ևս չի մերժում դրա գոյությունը և հայկական կողմը պատրաստակամություն է հայտնել այն ստորագրել, նշանակում է՝ նման բան հնարավոր է: Չեմ բացառում»,- ասաց Մելքոնյանը:
Ըստ պատմաբանի՝ կա նաև հավանականություն, որ Հայաստանի իշխանությունը չգնա այդ փաստաթղթի ստորագրմանը:
«Դա էլ է հնարավոր: Եթե շատ ծանր պայմաններ առաջադրվեցին, ես չգիտեմ, ուրեմն Հայաստան պետության ինքնիշխանության հարցը դրվեց հարցականի տակ, ինչպե՞ս կարելի է նման բան ստորագրել»,- տարակուսանք հայտնեց նա:
Հարցին, թե պատմաբանի կարծիքով՝ ինչպե՞ս կարող են իշխանությունները պահպանել Հայաստանի ինքնիշխանությունը, երբ մեկ ամսից ավելի է՝ ՀՀ տարածքում ավելի քան 1000 ադրբեջանցի զինվորական կա, Մելքոնյանն արձագանքեց.
«Ունենք այն, ինչ ունենք: Այսքան ժամանակ մենք դրա ականատեսն ենք եղել: Եվ ոչ մի բանի վրա այլևս չեմ զարմանում»: