Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Տավուշի մարզի սահմանապահ Մովսես, Այգեպար և Ներքին Կարմիրաղբյուր գյուղերի' հուլիսի 25-ի' լույս 26-ի գիշերվա գնդակոծությունից հայկական կողմից, բարեբախտաբար, զոհեր ու վրավորներ չկան: Այս մասին Yerkir.am-ին ասաց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Նա հավելեց, որ հակառակորդը հուլիսի 25-ի գիշերը, տարբեր տրամաչափի զենքերից կրակել է հայկական գյուղերի ուղղությամբ: Հայ դիրքապահները, հակառակորդի կրակոցները սկսվելուն պես անմիջապես ձեռնարկել են համապատասխան քայլեր ու համարժեք պատասխանից հետո ադրբեջանական կողմը ստիպված է եղել դադարեցնել հայկական գյուղերի ու դիրքերի գնդակոծությունը:
Արծրուն Հովհաննիսյանը վերահաստատեց, որ հայկական զինված ուժերը լիովին վերահսկում են իրավիճակը, եւ ցանկացած պահի պատրաստ են արժանի հակահարվածով կանխելու հակառակորդի սադրիչ գործողությունները:
Անդրադառնալով հարցին, թե ինչով կարող է պայմանավորված լինել հակառակորդի' վերջին շրջանում դիտարկվող ակտիվությունը' հատկապես հայկական բնակավայրերի ուղղությամբ կիրառվող գնդակոծությունը, Արծրուն Հովհաննիսյանը նշեց, թե ներկայումս գյուղատնտեսական աշխատանքների եռուն շրջան է, ու միգուցե հակառակորդը փորձում է խանգարել մեր խաղաղ ընթացքը, սրել իրավիճակ' սահմանին լարվածություն ստեղծելով:
Վերջում Արծրուն Հովհաննսիյանը մեկ անգամ եւս շեշտեց, որ հայկական զինված ուժերը լիովին կատարում են իրենց առջեւ դրված խնդիրներն ու հետագայում եւս արժանի ու համարժեք պատասխան են հասցնելու ադրբեջանական ցանկացած ոտնձգության: