Փոխարժեքներ
17 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.25 |
EUR | ⚊ | € 410.42 |
RUB | ⚊ | ₽ 3.9 |
GBP | ⚊ | £ 491.99 |
GEL | ⚊ | ₾ 142.19 |
Փետրվարի 15-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում դատախազը հրապարակեց «Սիլվայի գործ»-ով մեղադրական եզրակացությունը՝ պահանջելով Ռոբերտ Քոչարյանի ու Արմեն Գևորգյանի համար 7-12 տարվա ազատազրկում։
Լրագրողի հարցին, թե՝ ի՞նչ սպասելիքեր ունի նախագահը դատարանից, Ռոբերտ Քոչարյանն այսպես արձագանքեց․ «Մի կին՝ Սիլվա Համբարձումյան անունով, բավական հայտնի, որին չեմ ճանաչում և ոչ միայն չեմ ճանաչում, այլև չգիտեի այդ կնոջ գոյության մասին՝ ընդհանրապես, մինչև այս քրեական գործը, չգիտեի, որ բնության մեջ կա Սիլվա Համբարձումյան։ Իր խոսքով՝ ժամանակին ուզում էր հանքօգտագործման լիցենզիան վերավաճառել մեկին և իբրև շնորհակալություն կաշառք է առաջարկել ինձ, Սերժ Սարգսյանին, բոլորին․․․ Այն ժամանակ լիցենզիա վերավաճառելու համար թույլտվություն պետք չէր։ ՀՀ նախագահը 2007-2008 թթ․ որևէ լիազորություն այդ ոլորտում չուներ։ Խորհրդարանական ընտրություններից հետո՝ 2007 թ․-ի, ես նույնիսկ կառավարության շենք չեմ մտել։ Հիմա ինքն ինչ է ասում, ասում է՝ իրեն չխոչընդոտելու, չխանգարելու համար իբրև փող է առաջարկել։ Հիմա հարցին, թե՝ քեզ խոչընդոտե՞լ են, թե՞ ոչ, ասում է․ «Ոչ, չեն խոչընդոտել, ուղղակի մտածել եմ, որ կարող ա խոչընդոտեն, նախապես փող եմ առաջարկել»։ Մեղադրականի մեջ չկա որևէ նկարագրություն, թե ես ինչ եմ արել, և իրենք ընդունում են դրանով, որ մեղադրանքն աբսուրդ է»,- ասաց նախագահը։