|
Փոխարժեքներ
12 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.28 |
| EUR | ⚊ | € 421.11 |
| RUB | ⚊ | ₽ 4.2971 |
| GBP | ⚊ | £ 490.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.37 |
Այսօր Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը ընթերցել է շորթման մեջ մեղադրվող Աթա Աբդուլաևի դատավճիռը։ Նա դատապարտվել է 7 տարվա ազատազրկման։
Աբդուլաևը նշել է, որ համաձայն չէ իրեն առաջադրված մեղադրանքի հետ և խնդրել է արդարացում։
Հիշեցնենք, որ Աբդուլաևն այն ադրբեջանցին է, որը 2019 թ. նոյեմբերին «ներխուժել» էր Միլանի Հայ առաքելական Սուրբ Քառասուն Մանկունք եկեղեցի, որտեղ ելույթ էր ունենում Իտալիայում գտնվող Նիկոլ Փաշինյանը: Նա ներկայացել էր որպես բլոգեր և ցանկացել էր հարց ուղղել ՀՀ վարչապետին, ինչը նրան թույլատրվել էր: Աբդուլաևը պահանջել էր Փաշինյանից «դուրս բերել հայկական զորքերը Լեռնային Ղարաբաղից» և մեղադրել էր հայերին «ցեղասպանություն» կատարելու մեջ:
Սոցցանցերի հայ օգտատերերին շատ արագ հաջողվեց պարզել, որ «բլոգերն» իրականում կապված է ադրբեջանական հատուկ ծառայությունների հետ և հարում է մերձալիևյան շրջանակներին: