կարևոր
4588 դիտում, 1 տարի առաջ - 2023-01-30 12:29
Քաղաքական

Դու բանակը չես վարկաբեկում, դու քեզ ես վարկաբեկում․ Hraparak.am

Դու բանակը չես վարկաբեկում, դու քեզ ես վարկաբեկում․ Hraparak.am

Hraparak.am-ը գրում է․ Սասունը դեռ տաք-տաք է, չի հասկանում, որ Նիկոլ Փաշինյանն իրեն ,, մարտի դաշտ հանելով,, ոչ միայն Բանակն է վարկաբեկում, այլ հենց իրեն։ Ազատամարտիկ էր հարգանք- պատիվ ուներ, ջոկատ հիմնեց՝ Սասուն անունով, նրա հրամանատարն էր։ Մասնակցեց Արցախյան ազատամարտին, վիրավորվեց Շուշիի ազատագրման ընթացքում․․․
Բնական է, գիտակ շրջապատը գիտե, որ ինքը «նիկոլական դարձավ» ոչ թե Նիկոլի իշխանության գալուց հետո, այլ մինչ այդ մինչև ուղն ու ծուծը ներծծված էր նիկոլիզմով։ Բավական է նշել, որ երկուսն էլ դատապարտված էին մարտի մեկի գործով 7 տարի ազատազրկմամբ ու նրանց կապում էր այդ հանգույցը։ 2013-2015 թվականներին եղել է «Քաղաքացիական պայմանագիր» հանրային-քաղաքական միավորման կառավարման խորհրդի անդամ։ 2015 թվականի մայիսի 30-ին ընտրվել է Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ։ 2017 թվականի ապրիլի 2-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Ելք» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով։ 2018 թվականի դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» դաշինքի Կոտայքի մարզի վարկանիշային ցուցակով։ Մանվել Գրիգորյանի ձերբակալությունից հետո ընտրվել է նրա տեղը։ Այնպես որ Նիկոլի «արտակարգ հոգատարությունը» նրա նկատմամբ հենց այնպես չէր․ պատմություն ուներ։ 

Միքայելյան ազատամարտիկի ու Նիկոլ Փաշինյանին աջակցող մարդու միջև։ Նա ընտրեց նժարի ծանր կողմը՝ լինել Նիկոլի առաջամարտիկը, պայքարել նրա համար, օգտվել իշխանության լիուլի բարիքներից ու մոռանալ այն կոչումը, որի համար պայքարել է։ Այն, որ ինքը թավշյա, դրսի ուժերի հեղափոխությունը բարձր գնահատեց Արցախյան ազատամարտից, վկայություն է, որ նա մեր հաղթանակը վաղուց էր ոտքի տակ գցել։ Սրանք ես հերթագայորեն թվարկում եմ, որպեսզի պարզ լինի, որ նրա համար, իրոք, Բանակ չկա։ Երբ մարդ մտնում է Եռաբլուր և այնտեղ ննջող զինվորներից չի ամաչում ու հայտարարում է, որ մենք 30 տարի Բանակ չենք ունեցել, նման մարդուն ի՜նչ կարող ես ասել։ Միայն այն, որ դու Բանակը չես վարկաբեկում, քեզ ես վարկաբեկում․․․ Ու քեզ հետ կողքիդ կանգնածներին։ 

Նրա սուրբ սրբոցը Փաշինյան Նիկոլն է, որի հետ մեծ ճանապարհ է անցել։ Պատահական չէ, որ Երկրապահը, որը հիմք է հանդիսացել Բանակի ստեղծման համար և Վազգեն Սարգսյանը համարվում էր Երկրապահի հավերժ նախագահը, անցավ նրա ձեռքը։ Հանգույցներ կան, որոնք պատմությունը բացելու է։