Փոխարժեքներ
13 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.08 |
EUR | ⚊ | € 430.96 |
RUB | ⚊ | ₽ 4.8131 |
GBP | ⚊ | £ 512.46 |
GEL | ⚊ | ₾ 141.56 |
Այսօր՝ հունվարի 8-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Ժամը 00:40–ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության 4-րդ ենթակայանից ոստիկանության Էրեբունու բաժին և ոստիկանության Նուբարաշենի բաժանմունք ահազանգ է ստացվել, որ շտապօգնության թիվ 41 խումբը կանչով ժամանել է Նուբարաշենի հոգեբուժարանի հարևանությամբ գտնվող տարածք, որտեղ ավտոմեքենայի մեջ հայտնաբերել են տղամարդու դի:
Ոստիկաններն ու քննիչները հոգեբուժարանի մոտ կայանված Ford Transit մակնիշի ավտոմեքենայի մեջ հայտնաբերել են Նուբարաշեն վարչական շրջանի բնակիչ, 63-ամյա Ա. Բ.-ի դին: Ըստ նախնական տեղկությունների՝ նա ավտոմեքենայի սրահում պարանով կախվելու միջոցով ինքնասպան է եղել:
Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական: