Փոխարժեքներ
27 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.71 |
EUR | ⚊ | € 446.43 |
RUB | ⚊ | ₽ 4.5866 |
GBP | ⚊ | £ 510.8 |
GEL | ⚊ | ₾ 141.38 |
«Ժամանակ» թերթը գրում է. «Օգոստոսի 28-ին երեք դիմակավորված և զինված անձինք ավազակային հարձակում էին կազմակերպել Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի Ձորաղբյուրում գտնվող տան վրա:
Հոկտեմբերի սկզբին Վրաստանում կալանավորվեց և Հայաստան տեղափոխվեց ավազակային հարձակման մեջ կասկածվող Գագիկ Ղևոնդյանը, ով ՀՔԾ-ում ցուցմունք էր տվել, որ ավազակային հարձակումը ինքը չի կազմակերպել, և տվել էր այլ մարդու անուն:
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Արման Մկրտումյանի տան վրա ավազակային հարձակումը նախաձեռնել և կազմակերպել է ԱԺ նախկին պատգամավոր, հոկտեմբերի 6-ին ԱԺ մեկ այլ պատգամավոր Կարո Կարապետյանի սպանության մեջ կասկածվող, իսկ այնուհետև կասկածելի հանգամանքներում ինքնասպանություն գործած Հարություն Ղարագյոզյանը, ով մեծ գումարներ է պարտք եղել Մկրտումյանին:
Հետաքրքիր զուգադիպությամբ Վրաստանում Գագիկ Ղևոնդյանի կալանավորման և Հարություն Ղարագյոզյանի ինքնասպանության ժամկետները համընկնում են»:
Մանրամասն՝ սկզբնաղբյուրում: