| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Ավարտվում են Մարալիկում և 16 այլ համայնքներում ուսումնասիրությունները. կառավարության նիստից հետո լրագրողներին հայտնեց վարչապետին կից պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը:
Անդրադառնալով շրջանառվող լուրերին, թե Անի խոշորացված համայնքի ղեկավարի և Տավուշի մարզի Ազատամուտ համայնքի ղեկավարի նկատմամբ ճնշումներ են գործադրվում, նա ասաց. «Հերյուրանք է, որևիցե ճնշում չի գործադրվել: Ուղղակի տեղեկացրել ենք, որ ուսումնասիրություն ենք իրականացնելու»:
Սանասարյանը նշեց, որ Ազատամուտի գյուղապետի կողմից անիմաստ սկանդալ է բարձրացվում: «Այնքան այդ գյուղապետի կողմից անիմաստ սկանդալ բարձրացվեց, ես կարեկցանքով եմ վերաբերվում գյուղապետին, որի ընտանիքի անդամներից մեկը բանտարկության մեջ է, մյուսի վերաբերյալ քրեական գործ է հարուցվում»,- ասաց նա:
Սանասարյանի խոսքով՝ և' Ազատամուտում, և' Անի համայնքում կան չարաշահումներ: «Կամփոփենք, և կառավարության հաջորդ նիստում կներկայացնեմ նաև դրանք»,- ասաց նա և հավելեց, որ Ազատամուտի 10 տարվա գյուղապետը որևէ հարգանք չի վայելում համայնքի բնակիչների կողմից:
Դավիթ Սանասարյանը պատմեց, որ երբ համայնքապետարան է գնացել, տեսել է` վարագույրները գետնին թափված, և դրանք ինքն է հավաքել: «Հարցրեցի` ինչո՞ւ է այդպես, ասաց, որ` գաք, տեսնեք, որ ցուցարարները եկել են,  այս են արել, որ նրանք իր թշնամիներն են: Ասացի՝ հանգստացեք, եթե դուք թշնամիներ եք ման գալիս, և համայնքի բնակիչները Ձեր թշնամին են, ուրեմն Դուք տեղում չեք»,- ասաց նա:  
 
 Սանասարյանը նաև նշեց, որ առցանց ուսումնասիրություններ են արել, և դրանք ի վնաս համայնքապետի են: «Ամեն ինչը կփաստարկվի համայնքում ֆիզիկապես կատարվելիք գործունեության արդյունքում»,- ասաց նա և նշեց, որ քրեական գործեր են բացվելու և՛ Անի, և՛ Ազատամուտ համայնքներում:
 
 «Արդեն հարուցվել է մեկ քրեական գործ` ամենատարբեր խախտումներով, անարդյունավետ ծախսերով»,- հայտնեց Սանասարյանը, բայց  այլ մանրամասներ չներկայացրեց: