Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում ելույթի ժամանակ նշեց, որ Հայաստանում տեղի է ունեցել հեղափոխություն, սակայն մարդիկ կան, որ դեռ կաշառք են ստանում: Նա ասաց, որ երեկ ձերբակալվել է հարկային տեսչության պետի տեղակալը:
«Երեկ ձերբակալվում է հարկային տեսչության պետի տեղակալը մեկ միլիոն դրամ կաշառք վերցնելիս: Բացատրեք` ո՞վ է այն մարդը, որն այսօրվա Հայաստանում կաշառք է վերցնում: Բացատրեք` ի՞նչ է տեղադրված նրա գանգատուփի մեջ: Եվ այս առումով ուզում եմ ասել հետևյալը՝ հեղափոխություն եղել է, իշխանփոխություն չի եղել. քանի դեռ պաշտոնյա կա, որը մտածում է` կարող է կաշառք վերցնել, ուրեմն իշխանափոխություն չի եղել, հեղափոխություն է եղել»,- ասաց Փաշինյանը:
Նա տեղեկացրեց, որ առաջիկայում ԱԺ պատգամավոր է կալանավորվելու` խոշոր կաշառքի դեպքով: Նրա հավաստմամբ` ԱԺ պատգամավորի նկատմամբ կա գործ, որն արդեն 100%-ով ապացուցված է: «Արդեն երկու ամիս մենք մեր ձեռքի տակ ունեցած ոչ պաշտոնական թղթի պաշտոնական պատասխանին ենք սպասում, որ օրը մտավ, նախաձեռնություն է լինելու էդ պատգամավորին կալանավորելու վերաբերյալ: Դա կաշառքի գործ է: Այդ երեք ամիսը, որը մի քիչ էլ կապված է օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչության հետ, երեք ամիս է` այդ թուղթը չի գալիս. մի քիչ մեր դեսպանատունը լավ չի աշխատում, մի քիչ միգուցե, չգիտեմ, այդ երկրի հետ որոշ կապեր կան, որ ձգում են: Ամեն օր՝ էսօր, էգուց, լավ, թող մի քիչ էլ ձգեն, մի շաբաթ էլ կարելի է ձգել, մի ամիս էլ, տարբերակ չկա, էդ պատգամավորը կալանավորվելու է: Դա լինելու է երրորդ հանրապետության պատմության մեջ ամենախոշոր կաշառքի դեպքը, որն իր թելերով տանելու է ուրիշ բարձրաստիճան պաշտոնյաների հետևից»,- տեղեկացրեց Փաշինյանը: