կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-10-21 18:06
Հասարակություն

Գեղարքունիքի մարզի 6 համայնքներում, ժամը 14-ի դրությամբ, քվեարկել է ընտրողների 24 տոկոսը

Գեղարքունիքի մարզի 6 համայնքներում, ժամը 14-ի դրությամբ, քվեարկել է ընտրողների 24 տոկոսը

Գեղարքունիքի մարզի Դդմաշեն, Երանոս, Մաքենիս, Ներքին Գետաշեն, Վերին Գետաշեն, Սարուխան համայնքներում  ընթանում  են համայնքի ղեկավարի հերթական եւ արտահերթ ընտրություններ: Ժամը 14-ի դրությամբ,  քվեարկությունն ընթացել  է առանց խախտումների կամ լուրջ միջադեպերի:

21 հազար 617 ընտրողներից, ժամը 14-ի դրությամբ, քվեարկությանը մասնակցել են 5367 ընտրող, կամ՝ ընտրողների ընդհանուր  թվի 24,8 տոկոսը: Ներքին Գետաշենում գրանցված 6411 ընտրողներից քվեարկությանը մասնակցել են 1206 ընտրող, կամ՝ 18,81 տոկոսը: Վերին Գետաշենում գրանցված 3228 ընտրողներից քվեարկել են  958-ը, կամ՝ 29,68 տոկոսը: Մաքենիսում 348 ընտրողից քվեարկել են 170-ը, կամ՝ 48,85 տոկոսը: Դդմաշենում 1119 ընտրողից քվեարկել են  751-ը, կամ՝ 39,13 տոկոսը: Սարուխանում 5884 ընտրողից քվեարկել են 1397-ը, կամ՝ 23,74  տոկոսը: Երանոսում 3827 ընտրողից քվեարկել են 885-ը, կամ՝ 23,13  տոկոսը: Ընտրողների մասնակցության ամենամեծ տոկոսը, ժամը 14-ի դրությամբ, գրանցվել է Մաքենիսում, ամենացածր տոկոսը՝ Ներքին Գետաշենում:

Համայնքի ղեկավարի պաշտոններում  երկուական թեկնածուներ մրցակցում են Ներքին Գետաշենում, Դդմաշենում եւ Մաքենիսում, չորոսական թեկնածուներ՝ Վերին Գետաշենում եւ Սարուխանում, հինգ թեկնածու՝ Երանոսում: