|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
14:00-ի դրությամբ Վեդի խոշորացված համայնքում ընտրություններին մասնակցել է ընտրողների 33.43 տոկոսը, կամ 37015 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 12373 ընտրող: Այս մասին տեղեկանում ենք ԿԸՀ-ից:
Ամենաբարձր մասնակցությունը գրանցվել է Շաղափի գյուղում` 45.53 տոկոս, կամ ընտրելու իրավունք ունեցող 615 ընտրողից քվեարկել է 280-ը:
Ամենացածր մասնակցությունը գրանցվել է Ոսկետափ գյուղում` 24.35 տոկոս, կամ 1377 ընտրողներից քվեարկել է 362-ը:
Հիշեցնենք, որ Վեդի խոշորացված համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են: Վեդի համայնքի ընտրություններին մասնակցում են երկու ուժ՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» եւ «Իմ հզոր համայնք» կուսակցությունները։
Ընտրությունն անցկացնելու համար կազմավորվել են 28 ընտրական տեղամասեր համայնքի 19 բնակավայրերում:
Առավոտյան՝ ժամը 8.00-ին, ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով բացվել են ընտրությունների համար ձևավորված բոլոր 28 ընտրական տեղամասերը: