Փոխարժեքներ
04 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
Սեպտեմբերի 17-ին, ժամը 17:10-ին տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Արարատյան և Կոմունարներ փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Mercedes ML» մակնիշի 12 PP 888 (վարորդ՝ 1995 թ. ծնված Լ. Մ.) և «ՎԱԶ-21172» մակնիշի О 998 КН 152 (վարորդ՝ 1979 թ. ծնված Հ. Մ.) պետհամարանիշերով ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «ՎԱԶ-21172» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ՝ 1989 թ. ծնված Գ. Ս.-ը և 1949 թ. ծնված Հ. Կ.-ը հոսպիտալացվել են Էջմիածնի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները: