|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանց Ջիբրալթարից կրած պարտության պատասխանատվությունը վերցնում է իր վրա:
«Սա դաժան պարտություն էր: Գոլային պահեր տղաները շատ ստեղծեցին, բայց դրանք օգտագործել չկարողացանք: Մենք դեռ շանսեր ունենք Ազգերի լիգայում լավ արդյունքի հասնելու համար: Այս պարտության պատասխանատվությունը վերցնում եմ ինձ վրա»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Գյուլբուդաղյանցը:
Խոսելով Հրայր Մկոյանի մասին, ում պատճառով հավաքականի դարպասը նշանակվեց 11 մետրանոց հարվածը, մարզիչը փաստեց, որ նրա մեկնարկային կազմում լինելը պարտադրված որոշում էր. «Բացի 11 մետրանոց հարվածը Մկոյանը վատ ֆուտբոլ չխաղաց»,-շեշտեց նա:
Ֆուտբոլի Ազգերի լիգայի երրորդ տուրում Հայաստանի հավաքականը Երևանում հյուրընկալելով Ջիբրալթարին և պարտվեց նվազագույն հաշվով: