կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-02-13 11:58
Առանց Կատեգորիա

Պատերազմում կրած ամոթալի պարտության հետևանքները կրելու ենք տարիների ընթացքում՝ այդքան ժամանակ հնարավոր չի լինի խոսել «նախկինների» մասին․ «Առավոտ»

Պատերազմում կրած ամոթալի պարտության հետևանքները կրելու ենք տարիների ընթացքում՝ այդքան ժամանակ հնարավոր չի լինի խոսել «նախկինների» մասին․ «Առավոտ»

«Ժողովրդական սիրո ճանապարհներն անքննելի են, քանի որ այն իռացիոնալ է, ես առանձնապես իմաստ չեմ տեսնում այդ սիրո դեմ պայքարելու մեջ: Իհարկե, պետք է մարդկանց տեղեկացնել այն մասին, թե ինչ է մեր ազգի և պետության հետ տեղի ունեցել, ինչ է կատարվում: Բայց եթե կան քաղաքացիներ, որոնք վստահ են, որ ոչ մի վատ բան չի պատահել, իսկ եթե անգամ պատահել է, ապա դրանում Փաշինյանը ոչ մի մեղք չունի, ապա ես, ճիշտն ասած, զուր կհամարեմ նրանց տարհամոզելու ջանքերը՝ թող շարունակեն ապրել այդ թմբիրի մեջ: Ստուգել՝ արդյոք Հայաստանի քաղաքացիների մեծամասնությո՞ւնն է տեսիլքների գրկում, հնարավոր չէ. սոցիոլոգիական հարցումների ինստիտուտը Հայաստանում վարկաբեկված է, արդար ընտրություններինը՝ նույնպես:

Բայց երազների հատկություններից մեկն այն է, որ դրանք չեն կարող հավերժ տևել: Պատերազմում կրած ամոթալի պարտության հետևանքները մենք մեր վրա կրելու ենք տարիների ընթացքում՝ այդքան երկար ժամանակ հնարավոր չի լինի խոսել «նախկինների» մասին՝ նրանք վաղ թե ուշ կմոռացվեն, կանցնեն պատմության գիրկը: Ենթադրենք, կան հազարավոր մարդիկ, որոնք չեն հասկանում, որ 2020 թվականի աշնանը մենք կորցրել ենք մեր ինքնիշխանության զգալի մասը, իսկ մեր ազգային արժանապատվությանը ուժգին հարված է ստացել:

Կա՛մ չեն հասկանում, կա՛մ էլ այդ հարցերը նրանց չեն հուզում: Բայց երբ նրանք ևս մի քանի ամիս աշխատանք չեն ունենա, աշխատավարձ չեն ստանա, կամ չեն կարողանա իրենց փոքր բիզնեսներն աշխատեցնել, ապա գուցե նրանք գլխի ընկնեն, որ Փաշինյանն այնքան էլ հանճարեղ ղեկավար չէ, ինչպես որ հիմա կարծում են: Ճիշտ է, շատ հավանական է, որ նրանք իրենց դժգոհությունն արտահայտեն՝ Հայաստանը լքելով, նման վարքագծի նշաններն արդեն իսկ երևում են: Այսինքն՝ մարդիկ կարթնանան թմբիրից, բայց՝ ոչ Հայաստանում: Իսկ նրանք, ովքեր հասկանում են, թե ինչ է կատարվում, նախ՝ չպիտի լռեն՝ վախենալով մոլորվածների զայրույթից, երկրորդ՝ ոչ մի պարագայում չմտածեն երկիրը լքելու մասին»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: